-
09.01.2014|
22:25
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի մեկ ութերորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ՝ փաստացի իմաստազուրկ դարձնելով երկրորդ հանդիպման անհրաժեշտությունը: Կատալոնյան ակումբի կազմում տեւական վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ ելավ Լիոնել Մեսին:
-
09.01.2014|
15:51
ԱՄՆ-ում զանգվածային տեղահանման ծրագիր է մշակվել փետրվարի 6-ից ՌԴ Սոչի քաղաքում մեկնարկելիք օլիմպիական խաղերի մասնակիցների համար: Անվտանգության միջացառումը կիրականացվի քաղաքում ահաբեկչական գործողությունների կամ դրանց վտանգի պարագայում:
-
07.01.2014|
14:13
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը կոնքոսկրի կոտրվածք է ստացել դահուկ քշելիս և ստիպված է եղել չեղյալ հայտարարել առաջիկա շաբաթների պաշտոնական հանդիպումները:
-
07.01.2014|
13:42
Իսպանիայի առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Սելթային» ու հաղթեց 3:0 հաշվով: Երկու գոլի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն:
-
06.01.2014|
16:38
Ընթացիկ առաջնության 2014-ի առաջին խաղն անցկացրեց «Բարսելոնը»: Մրցակիցը` «Էլչեն», ինչպես եւ սպասվում էր, չկարողացավ անհրաժեշտ դիմադրություն ցույց տալ զորեղ մրցակցին ու պարտվեց 4:0 հաշվով:
-
06.01.2014|
16:37
Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունում երրորդ տեղի համար մրցավեճում Ռուսաստանի ընտրանին 2:1 հաշվով պարտության մատնեց կանադացիներին ու տիրացավ բրոնզե մեդալներին:
-
06.01.2014|
16:35
Մեկնարկային տասը հաղթանակին հաջորդած հինգ ոչ-ոքիից, ապա կրկին երկու անընդմեջ հաղթանակից հետո իտալական «Ռոման» երկրի առաջնությունում կրեց ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը: Երկրի գործող չեմպիոն ու առաջատար «Յուվենտուսը» մրցակցի նկատմամբ առավելությունը հավաստեց երեք անպատասխան գոլով:
-
06.01.2014|
00:14
Յոթանասուներկու տարեկան հասակում այսօր մահկանացուն է կնքել համաշխարհային ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկը` լեգենդար Էյսեբիոն` Էյսեբիո դա Սիլվա Ֆերեյրան: Վաթսունական թվականներին նրա տաղանդն այնքան վառ էր շողում, որ նրան համեմատում էին Պելեի հետ` «Սև հովազ» մականվանը գրեթե համազոր օգտագործելով «Արքա» պատվանունը:
-
03.01.2014|
14:23
Դոհայում կայացել է Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ դուրս եկած եվրոպական գերակումբներից երկուսի` ՊՍԺ-ի ու Մադրիդի «Ռեալի» ընկերական հանդիպումը: Կարլո Անչելոտիի ներկայիս թիմը` արքայական ակումբը, հաղթել է նվազագույն հաշվով: Գոլի հեղինակն է խաղի տասնիններորդ րոպեին ֆրանսիացիների դարպասը գրաված Խեսեն:
-
02.01.2014|
15:11
Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսին ձեռք բերելու համար «Բարսելոնը» նորից է դիմել «Չելսիին»` գործարքն արդեն իսկ այս տրանսֆերային պատուհանում իրականացնելու վճռականությամբ: